factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ Պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ նրանք քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
Բլինքենը կարևորել է նաև մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգումը։ Բացի այդ՝ պետքարտուղարը կարևորել է «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման համար՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»։
comment.count (0)