tert.am: Ինչ վերաբերում է հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ կողմից տարածած հաղորդագրությանը, որտեղ խոսվում է հումանիտար ծրագրեր իրականացնելու պատրաստակամության մասին, Կոնստանտին Զատուլինն ասաց, թե կդժվարանա ասել՝ կոնկրետ ինչ ծրագրերի մասին է խոսքը, բայց նշեց, որ ատելության պայմաններում մարդասիրական ծրագրեր իրականացնելը հնարավոր չէ:
«Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում առկա լարվածությունը նման ծրագրեր իրականացնելու համար պետք է նվազեցնել: Կան բազում հակամարտություններ, որոնք դեռևս լուծված չեն, տարիների պատմություն ունեն, ինչպես Կիպրոսը: Ղարաբաղյան հակամարտությունն ընթանում է ագրեսիվ հայտարարություններով, որոնց մեծ մասի հեղինակը Ադրբեջանն է և այդ հայտարարությունները բարձր մակարդակով են արվում: Ինչպե՞ս կարելի է հումանիտար ծրագրեր իրականացնել, երբ Ադրբեջանի նախագահը հրապարակային խոսում է ոչ միայն Ղարաբաղը, այլև Երևանը գրավելու մասին»,- շեշտեց պետդումայի պատգամավորը:
Ավելին, ըստ Զատուլինի, պաշտոնական Բաքուն «հիստերիկ» վերաբերմունք է ցույց տալիս մարդկանց նկատմամբ, ովքեր անգամ հումանիտար նպատակներով մեկնում են Ղարաբաղ, նրանց ներառում է «սև ցուցակներ»-ում, հայտարարում «պերսոնանոնգրադա» կամ ինչպես դա եղավ բլոգեր Ալեքսանդր Լապշինի դեպքում պահանջում արտահանձնել իրեն:
comment.count (0)