azatutyun.am: Հայկական կողմը բանակցություններում իր պահանջներն է ներկայացրել։ Ասվել է, որ որևէ մետր տարածք չեն պատրաստում զիջել ադրբեջանական կողմին, և պահանջել է նրանցից հետ քաշվել ելման դիրքեր: Այդ մասին առավոտյան հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։
Ադրբեջանցիներն այս պահին իրենց վերադասի հրամանին են սպասում, ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ որպեսզի, ամենայն հավանականությամբ, հետ քաշվեն նախորդ օրերին առաջացած տարածքներից:
Թե ինչ ձևաչափով են ընթացել բանակցությունները, ովքեր են մասնակցել, Պաշտպանության նախարարությունից չեն հայտնում:
comment.count (0)