tert.am: Գազայի հատվածում վերահսկողություն իրականացնող ՀԱՄԱՍ շարժման «Իզեդին ալ Քասամի բրիգադներ» մարտական թևը հայտարարել է իսրայելական քաղաքների ուղղությամբ տասնյակ հրթիռներ արձակելու մասին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Donia Al-Watan պաղեստինյան ռադիոկայանին, խոսքը, մասնավորապես, Թել Ավիվ, Հադերա, Աշկելոն և Սդերոտ քաղաքների մասին է:
Ռադիոկայանի տվյալներով՝ հրթիռներն արձակվել են ի պատասխան Գազայի հատվածում իսրայելական ավիահարվածների հետևանքով տեղի ունեցած վերջին ավերածություններին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ այսօր, իսրայելական բանակը հաստատել է, որ հարված է հասցրել Գազայում գտնվող բազմահարկ շենքին՝ հայտարարելով, որ «Համասը» շենքն օգտագործել է ռազմական նպատակներով։
comment.count (0)