Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և քննարկել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով պաղեստինյան WAFA գործակալության՝ Աբբասի աշխատակազմում ունեցած աղբյուրներին հղմամբ արված հրապարակմանը:
Պաղեստինի ղեկավարը, ըստ աղբյուրի, Բայդենին տեղեկացրել է, որ պաղեստինցիները իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածում, Հորդանան գետի Արևմտյան ափում հարձակումների են ենթարկվել, ինչը հարյուրավոր զոհերի և հազարավոր վիրավորների պատճառ է դարձել: Նաև շեշտել՝ որ ԱՄՆ վարչակազմը պետք է ներգրավվի գործընթացքում և վերջ դնի «պաղեստինցի ժողովրդի նկատմամբ իսրայելական հարձակումներին»:
Բացի այդ, Աբբասը շեշտել է, որ պաղեստինի ժողովուրդը պատրաստ է աշխատել Մերձավորարևելյան կարգավորման քառյակի՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի և ԵՄ-ի հետ խնդրի խաղաղ ու դիվանագիտական լուծման հասնելու նպատակով:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է պաղեստինա-իսրայելական հակամարտության բանակցային կարգավորմանը՝ հիմնված երկու պետությունների խաղաղ համագոյակցության վրա, ինչպես նաև՝ շեշտել, որ Գազայի հատվածը վերահսկող «ՀԱՄԱՍ»-ը պետք է դադարեցնի հրթիռային հարվածները Իսրայելի ուղղությամբ:
comment.count (0)