Ադրբեջանը չի կարող անպատիժ մնալ. ԵԽ պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել այդ երկրի վրա |armenpress.am|
16:47 - 20 մայիսի, 2021

Ադրբեջանը չի կարող անպատիժ մնալ. ԵԽ պատգամավորը կոչ է անում ճնշում գործադրել այդ երկրի վրա |armenpress.am|

armenpress.am:  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները չեն կարող որակվել որպես հանցագործներ: Այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանն ասաց Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ, բելգիացի պատգամավոր Թոմ Վանդենքենդելարը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն արդեն տևական ժամանակ է, ինչ շարունակվում է: Այն մտահոգության լուրջ առիթ է Եվրամիության համար, մասնավորապես ռազմագերիների հայրենադարձման հարցի տեսանկյունից: Մեծ է անորոշությունը ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ»,- նշեց բելգիացի խորհրդարանականը:

Նշելով, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը ԵՄ արևելյան քաղաքականության գործընկերներն են՝ Վանդենքենդելարը շեշտեց. «Մենք պետք է բավական ճնշում գործադրենք Ադրբեջանի վրա, նրանք չեն կարող անպատիժ մնալ»:

Մասնավորապես, նա հորդորեց հետաքննություն իրականացնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոտնահարումների փաստերի շուրջ: Պատգամավորը հայտարարեց, որ պետք է քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի և «այս անընդունելի իրավիճակին վերջ տալու նպատակով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել