tert.am: Չինաստանի կառավարությունը կարճ ժամկետներում մարդասիրական օգնություն կտրամադրի Պաղեստինին: Այս մասին ուրբաթ հայտարարել է ՉԺՀ Միջազգային զարգացման ոլորտում համագործակցության գործակալության ներկայացուցիչ Տիան Լինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Չինաստանի կառավարությունը մայիսի 20-ին գործարկել է արտակարգ արձագանքման մարդասիրական օգնության մեխանիզմ, որը կօգնի Պաղեստինի կառավարությանը և ժողովրդին հաղթահարել արտակարգ մարդասիրական ճգնաժամը և ցուցադրել միջազգային հումանիզմի ոգի»,-ասված է հայտարարության մեջ: Ընդգծվում է, որ չինական կողմը հնարավորինս շուտ կտրամադրի մարդասիրական օգնություն՝ համաձայն պաղեստինյան կողմի կարիքների, որպեսզի օգնի Պաղեստինին տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերելու և տեղահանված անձանց վերաբնակեցման հարցում:
comment.count (0)