Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով |armenpress.am|
15:26 - 18 հունիսի, 2021

Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել դադարեցնել հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում սկսված ապօրինի դատական գործընթացը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Դադարեցրեք Ադրբեջանի կողմից ազատազրկված հայ ռազմագերիների դեմ սկսված կեղծ դատավարությունը: Կոչ եմ անում Եվրամիությանը էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատ արձակման գործում»,- նշել է Ֆուրլասը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել