Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները վերականգնել են ուղիղ կապը |hetq.am|
21:54 - 27 հուլիսի, 2021

Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդները վերականգնել են ուղիղ կապը |hetq.am|

hetq.am: Հյուսիսային և Հարավային Կորեաները պայմանավորվել են վերականգնել ուղիղ կապի միջոցը, որն ընդհատվել էր մի քանի ամիս առաջ։ Այդ մասին հուլիսի 27-ին միաժամանակ  հայտարարել են երկու երկիրը՝ Կորեական թերակղզում պատերազմի ավարտի 68-րդ տարելիցի կապակցությամբ։

Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ ապրիլ ամսվանից սկսած Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը փոխանակվել են մի քանի նամակով։ Ինչպես ակնկալվում է, ուղիղ կապի վերականգնումը կնպաստի երկկողմ հարաբերությունների բարելավմանը։

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ երկու երկրի առաջնորդները պայմանավորվել են «քայլ անել փոխադարձ վստահության և հաշտեցման վերականգնման ուղղությամբ՝ որոշելով վերականգնել Հյուսիսի և Հարավի միջև առկա կապը»։

2020 թվականի հունիսին Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև հակամարտությունը կտրուկ սրվել էր։ Փհենյանը հայտնել էր Սեուլի հետ հեռախոսակապի բոլոր գծերի փակման մասին՝ այն անվանելով «առաջին քայլ Հարավային Կորեայի հետ կապի բոլոր տեսակների ամբողջական վերացման ուղղությամբ»։ Ընդհատվել էր նաև երկու երկրի վարչակազմերի միջև առկա կապը։ Ավելի ուշ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի հրամանով պայթեցվել էր նաև Քեսոնի տեխնոպարկում տեղակայված միջկորեական կապի գրասենյակը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել