azatutyun.am: Բաքվում ոստիկանությունը ցրել է 8-րդ դասարանցի աղջկա հիշատակին կազմակերպված ակցիայի մասնակիցներին:
Մի խումբ ակտիվիստներ և դպրոցականներ՝ իրենց ծնողների հետ, այսօր ծաղիկներ և մոմեր են տեղադրել Բաքվի թիվ 162 դպրոցի դարպասների մոտ: Ոստիկանությունը, սակայն, արգելել է նրանց ելույթներ ունենալ՝ ստիպելով հեռանալ տարածքից:
8-րդ դասարանի աշակերտուհի Էլինա Հաջիևան հենց այդ դպրոցի շենքի երրորդ հարկից է իրեն ցած նետել և մի քանի օր անց հիվանդանոցում մահացել:
comment.count (0)