Ադրբեջանի հանրապետության ԱԳՆ Մամլո ծառայության մեկնաբանություն
Ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած հայտարարությանը, որով առաջարկվում էր Ադրբեջանին «զերծ մնալ ուժի կիրառումից, ուժի սպառնալիքից ու ռազմական հռետորաբանությունից», Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է․
«Մենք հորդորում ենք Հայաստանի վարչապետին, ով խոսում է ուժի կիրառումից ու ուժի կիրառման սպառնալիքներից զերծ մնալու մասին, կրթական նպատակներով ծանոթանալ 1975թ․ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին։ Հելսինկյան եզրափակիչ ակտը, որտեղ ուժի կիրիառման սպառնալիքը 2-րդն է 10 սկզբունքներից, ուն հետևյալ ձևակերպումը․ «Մասնակից պետություններն իրենց փոխհարաբերություններում, ինչպես նաև՝ միջազգային հարաբերություններում ընդհանրապես, պետք է ձեռնպահ մնան ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից ինչպես յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջության կամ քաղաքական անկախության դեմ, այնպես էլ՝ ՄԱԿ-ի նպատակների ու սույն հռչակագրի հետ անհամատեղելի որևէ այլ ձևով»։
Ողջ միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը հաստատում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է ու պահանջում օկուպանտ հայկական ուժերի անմիջական, ամբողջական և առանց նախապայմանների հեռացում Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից։
Մենք կոչ ենք անում Հայաստանի վարչապետին, որ առաջարկում է զերծ մնալ ուժի կիրառումից, ձեռնարկել անհապաղ քայլեր՝ համապատասխան միջազգային հանրության պահանջի, ու հեռացնել իր երկրի ռազմական ուժերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից՝ այսպիսով տարածաշրջանում ապահովելով հարատև խաղաղություն, անվտանգություն ու բարգավաճաում»։
comment.count (0)