Սիրիայի նախագահը հաստատեց նոր կառավարության կազմը |armenpress.am|
17:11 - 10 օգոստոսի, 2021

Սիրիայի նախագահը հաստատեց նոր կառավարության կազմը |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել Է Արաբական Հանրապետության նոր կառավարության կազմը: Օգոստոսի 10-ին այդ մասին հաղորդել Է Սիրիայի SANA գործակալությունը:

Գործակալության տվյալների համաձայն՝ պետության ղեկավարն «ստորագրել Է թիվ 208 հրամանագիրը Սիրիայի նոր կառավարություն կազմելու մասին՝ Հուսեյն Առնուսի ղեկավարությամբ»: Հրամանագրին համապատասխան՝ Ալի Աբդալա Այուբը պահպանել Է փոխվարչապետի եւ պաշտպանության նախարարի պաշտոնը: Ֆեյսալ Միքդադը կշարունակի գլխավորել արտաքին գործերի եւ վտարանդիների գործերի նախարարությունը, իսկ Քենան Յաղին՝ ֆինանսների նախարարությունը: Նախկին կառավարության կազմն Առնուսի գլխավորությամբ պետության ղեկավարը հաստատել Էր անցյալ տարվա օգոստսի 30-ին:

Այդ կաբինետը մայիսի 26-ին Սիրիայում անցկացրել Է նախագահական ընտրություններ, որտեղ Ասադն ստացել Է ընտրողների 95,1 տոկոսի պաշտպանությունը: Հուլիսի 17-ին Սիրիայի ղեկավարը երդում Է տվել որպես պետության ղեկավար չորրորդ յոթնամյա ժամկետով: Գտնվելով վարչապետի պաշտոնում՝ Առնուսը կարողացել Է հասնել սոցիալ-տնտեսական դրության կայունացման՝ շուկայական առեւտրի կարգավորման եւ գների աճի զսպման ընդունված միջոցների շնորհիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել