ԲԴԽ անդամները հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, քննարկել են փախստականներին ապաստարան տրամադրելու հետ կապված գործերով առկա խնդիրները
19:35 - 03 սեպտեմբերի, 2021

ԲԴԽ անդամները հանդիպել են ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ, քննարկել են փախստականներին ապաստարան տրամադրելու հետ կապված գործերով առկա խնդիրները

Այսօր ԲԴԽ նախագահի պաշտոնականատար Գագիկ Ջհանգիրյանը, Խորհրդի մի շարք անդամներ, Վարչական և Վարչական վերաքննիչ դատարանների, ինչպես նաև Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ հանդիպել են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ԲԴԽ-ն:

Կողմերը հանդիպման ընթացում քննարկել են փախստականներին ապաստարան տրամադրելու հետ կապված գործերով առկա խնդիրները: Անդրադարձ է կատարվել օրենսդրական խոչընդոտներին, որոնք պատնեշ են հանդիսանում նման գործերի առավել արդյունավետ քննության համար: Քննարկման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ հանդիպումները շարունակական դարձնել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել