Մարտի 15-ին ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի տեղեկալ Յուրի Վորոբյովի հետ։
Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական երկկողմ համագործակցությանը վերաբերող արդի հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև հանձնաժողովի՝ 2019թ․-ի աշխատանքային պլանի նախագծին։
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
comment.count (0)