Իրանը զգուշացրել է իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին |armenpress.am|
23:09 - 06 սեպտեմբերի, 2021

Իրանը զգուշացրել է իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանի զինված ուժերը կարող են հարված հասցնել իրաքյան Քուրդիստանում ահաբեկչական խմբավորումներին, եթե դրանք սպառնան Իսլամական Հանրապետության անվտանգությանը:

Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Պակպուրը:

«Զինված ահաբեկչական խմբավորումները փորձում են Հյուսիսային Իրաքն օգտագործել Իրանի հետ սահմանի շրջանում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու համար»,- Պակպուրի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ նման իրադրության շարունակումն անընդունելի է Իրանի համար և Թեհրանը համապատասխան կերպով կպատասխանի ահաբեկիչներին, ուստի այդ շրջանի բնակիչները պետք է հեռու մնան ահաբեկչական խմբերի տեղակայման վայրից։

Երկրի արևմուտքում սահմանակից շրջանները լարվածության աղբյուրներից մեկն են Իրանի համար։ Իրաքի սահմանով Իրանի տարածք է ներկրվում մաքսանենգ ապրանքների զգալի մասը։ Բացի դրանից, իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին պարբերաբար բախումներ են տեղի ունենում իրանցի սահմանապահների և քրդական կազմակերպությունների անդամների միջև։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել