Կանայք բողոքի ակցիա են անցկացրել Քաբուլում |azatutyun.am|
12:49 - 20 սեպտեմբերի, 2021

Կանայք բողոքի ակցիա են անցկացրել Քաբուլում |azatutyun.am|

azatutyun.am: Աֆղանստանցի մի խումբ կանայք բողոքի ակցիա են անցկացրել մայրաքաղաք Քաբուլում՝ աշխատանքի և ուսման իրավունքի պահանջով։

Տեղական լրատվամիջոցների ռեպորտաժներից երևում է, որ մոտ երկու տասնյակ կանանցից բաղկացած խումբը հավաքվել էր մինչև վերջերս Կանանց գործերի նախարարության շենքի դիմաց, ոմանց ձեռքին գրություններ կային՝ կանանց հասարակական կյանքին մասնակցելու կոչերով: «Հասարակությունը, որտեղ կանայք ակտիվ չեն, մահացած հասարակություն է»,- նշվում էր դրանցից մեկում:

Բողոքի ցույցը տևել է մոտ 10 րոպե:

Վերջին օրերին Աֆղանստանի նոր՝ թալիբների գլխավորած կառավարությունը մի շարք հրամանագրեր է ընդունել։ Դրանից մեկով սեպտեմբերի 18-ից աղջիկների մուտքը միջնակարգ դպրոց արգելվեց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել