Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն դատաիրավական ոլորտում
12:48 - 28 սեպտեմբերի, 2021

Հայաստանն ու Շվեդիան կհամագործակցեն դատաիրավական ոլորտում

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և Շվեդիայի ազգային դատարանների վարչության միջազգային կապերի բաժնի ղեկավար, Ստոկհոլմի Վերաքննիչ դատարանի դատավոր Յոնաս Հոգստրոմը սեպտեմբերի 28-ին ստորագրել են համագործակցության հուշագիր: Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացնում է, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Շվեդիայի օրենսդրության շրջանակներում իրականացնել փոխշահավետ համագործակցություն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ իրենց հաստատությունների կատարելագործման և զարգացման նպատակով։

Հուշագրի ստորագրման կարևոր նպատակն է բարձրացնել դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը, նպաաստել արդարադատության մատչելիության և արդյունավետության ամրապնդմանը:

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է համատեղ ծրագրի մշակում, որը կնպաստի Հայաստանում դատավորների և դատավորների թեկնածուների  կարողությունների զարգացմանը, ինչպես նաև դատական վարչարարության, դատավորների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության բարելավմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել