armtimes.com: Երեկ հայտնի դարձավ, որ այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում սպասվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը, ինչի համար էլ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա:
Ի պատասխան հարցին, թե հանդիպումն ի՞նչ նպատակ է հետապնդում, հոգեւոր առաջնորդներն ի՞նչ հարցեր են քննարկելու՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը հայտնեց՝ հիմնական նպատակը տարածաշրջանային մարտահրավերներն են:
«Հանդիպումը կկայանա, եւ արդեն արդյունքը պարզ կլինի: Հանդիպման օրակարգային ընթացքի մասին մենք լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա:
comment.count (0)