Պուտինն ու Լուկաշենկոն կհաստատեն ինտեգրման խորացման 28 ճանապարհային քարտեզները |1lurer.am|
19:20 - 04 նոյեմբերի, 2021

Պուտինն ու Լուկաշենկոն կհաստատեն ինտեգրման խորացման 28 ճանապարհային քարտեզները |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 4-ին տեսակապի միջոցով կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստ՝ հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից:

Նիստի ընթացքում նախատեսվում է հաստատել ինտեգրման փաստաթղթերի փաթեթը։ Դրանք «2021-2023 թթ. Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների իրագործման հիմնական ուղղություններն են», որոնք ներառում են ոլորտային 28 միութենական ծրագրեր, ինչպես նաև նորացված ռազմական դոկտրինը և Միութենական պետության միգրացիոն քաղաքականության հայեցակարգը:

Նիստին կմասնակցեն նաև երկու երկրների վարչապետները և խորհրդարանների երկու պալատների ղեկավարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել