Լեհաստանը Լիտվայի և Լատվիայի հետ քննարկում է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորությունը միգրանտների խնդրի պատճառով |armenpress.am|
16:50 - 14 նոյեմբերի, 2021

Լեհաստանը Լիտվայի և Լատվիայի հետ քննարկում է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորությունը միգրանտների խնդրի պատճառով |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանը Լիտվայի և Լատվիայի հետ քննարկում է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորությունը Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրադրության պատճառով: TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

«Մենք Լատվիայի և, հատկապես, Լիտվայի հետ քննարկում ենք, թե արդյոք պետք չէ գործարկել ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը»,- ասել է Մորավեցկին РАР գործակալությանը տված հարցազրույցում:

Հյուսիսատլանտյան դաշինքի մասին պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարման հնարավորություն, եթե ՆԱՏՕ-ի երկրներից մեկը կարծում է, որ առկա է նրա անվտանգության սպառնալիք:

Լուսանկարը՝ РИА Новости-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել