Ըստ ԿԸՀ տվյալների ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 33,8%-ը (376003 մարդ)։
Մասնակցության ամենաբարձ ցուցանիշը գրանցվել է Լոռու մարզի Թումանյան համայնքում՝ 62,95 %։ Այս համայնքում քվեարկության մասնակցության իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 5029, որից մասնակցել են 3166-ը։
Մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Արմավիր համայնքում՝ 14,12 %։ Այստեղ քվեարկության մասնակցության իրավունք ունեցող անձանց թիվը կազմում է 44452, որից մասնակցել են 6276-ը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 38 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 130 կուսակցություն (4190 թեկնածու)։
comment.count (0)