panarmenian.net։ Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը կարգադրել է ամրացնել պաշտպանական դիրքերը Հայաստանի հետ սահմանին:
Գուլիևը ստուգել է ՀՀ հետ սահմանին գտնվող «Ղազասխ» սահմանապահ ուղեկալի աձնակազմի մարտական պատրաստականությունը, հայտնում է Interfax.az-ը գերատեսչության մամուլի ծառայության վրա հղումով:
Գուլիևը կարգադրություններ է արել ՀՀ հետ սահմանին ինժեներաֆորտիֆիկացիոն աշխատանքների իրականացման վերաբերյալ:
Հանձնարարականներ են տրվել Ղազախի և Աղստաֆայի շրջաններում պաշտպանական միջոցների կատարելագործման, արդիական սահմանային ենթակառուցվածքների ստեղծման, նոր ծառայողական շենքերի և զորանոնցերի, ինչպես նաև մարտական հենակետերի կառուցման վվերաբերյալ:
comment.count (0)