Հակամարտությունը ՀՀ-ի հետ կարող է սրվել ցանկացած պահի․ Էլին Սուլեյմանով |panarmenian.net|
08:36 - 29 մարտի, 2019

Հակամարտությունը ՀՀ-ի հետ կարող է սրվել ցանկացած պահի․ Էլին Սուլեյմանով |panarmenian.net|

panarmenian.net: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը, ամերիկյան FoxNews-ի հետ զրուցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ասել է, որ Հայաստանի հետ ռազմական գործողությունների վտանգը մշտապես առկա է:

Նա նշել է, որ երկու կողմն էլ բավարար սպառազինություն ունի՝ ցանկացած ժամանակ ռազմական գործողությունները վերսկսելու համար:

«Դա չլուծված հակամարտություն է և շարունակում է ռազմավարական շատ մեծ վտանգ մնալ ամբողջ տարածաշրջանի համար», - ասել է Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանը՝ հավելելով, որ «ստատուս քվոն կայուն չէ»:

Նա նշել է նաև, որ երկու կողմի զինվորների միջև չկան խաղաղապահներ:

«Զինվորները կանգնած են դեմ դիմաց, երբեմն ընդամենը 100 ոտք հեռավորության վրա: Երբեք չես իմանա, թե երբ ինչ-որ մեկը կորոշի ապակայունացնել իրավիճակը», - ասել է դեսպանը:

Ադրբեջանցի դեսպանն անդրադարձել է նաև մարտի 29-ին Վիեննայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը:

«Ժողովուրդներն ուզում են տեսնել խաղաղություն, համերաշխություն, նրանք ուզում են բուժել իրենց վերքերը», - եզրափակել է Սուլեյմանովը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել