Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափը |hetq.am|
16:24 - 08 դեկտեմբերի, 2021

Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափը |hetq.am|

hetq.am: Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերն ու Հարավային Կովկասում «3+3» ձևաչափը։ Այդ մասին նշվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում առկա վերջին իրավիճակը, այդ թվում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության իրագործման հարցերը։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի շուրջ, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման անցկացման վերաբերյալ, որը կկայանա Պակիստանում։

«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցեր»,- նշվում է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել