Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարության
11:47 - 16 դեկտեմբերի, 2021

Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը․ Երևանի քաղաքապետ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։

Հ.Գ. Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։

Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել