Սերգեյ Սարգսյանը հերքել է լուրերը, ըստ որոնց ինքն ու Պավել Մազմանյանը ստորագրել են Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը
13:46 - 18 դեկտեմբերի, 2021

Սերգեյ Սարգսյանը հերքել է լուրերը, ըստ որոնց ինքն ու Պավել Մազմանյանը ստորագրել են Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում շրջանառված տեղեկությունները, ըստ որոնց՝ ինքն ու խմբակցության անդամ Պավել Մազմանյանի ստորագրել են քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի պահանջը։

Տեղեկությունը հերքում է նաև Սիփան Ասատրյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Irakanum.am կայքում հրապարակված հոդվածում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին մասնակցող ավագանու անդամների ցանկում կար իմ անունը ևս (արդեն հանվել է ցանկից)։ Ամենայն հարգանքով այն թիմի հանդեպ, որի կազմում վերջին երեք տարիներին փորձել եմ աշխատել Երևանի ավագանու կազմում՝ հայտնում եմ, որ չեմ մասնակցել այդ գործընթացին, քանի որ անվստահություն հայտնելու պատճառները ինձ համար բավարար չեն։ Ըմբռնելով, որ ավագանին քաղաքական կառույց է, իսկ քաղաքականության մեջ խիղճը, խղճի հանդեպ պատասխանատվությունը մեծավ մասամբ մի կողմ են դրվում, իսկ ես ինձ համարում եմ ապաքաղաքական անձ, իմ խղճի առջև ավելի պատասխանատու եմ ինձ ուզում տեսնել, քան այլ հանգամանքների կամ իրողությունների»։

Այս լուրն ի սկզբանե տարածել irakanum. am կայքը՝ հղում անելով իր տեղեկություններին։ Կայքը գրել էր, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին միացել են ավագանու 65 անդամից 43-ը՝ հրապարակված ցանկում նշելով նաեւ Պավել Մազմանյանի եւ Սերգեյ Սարգսյանի անունները։ Հետագայում, սակայն, կայքն այս անուններն այդ ցուցակից հանել է։

Այս լուրն արտատպել են նաեւ news.am, armdaily.am, yerkir.am , armday.am կայքերը, որոնք, սակայն տեքստը չեն խմբագրել, Պավել Մազմանյանի ու Սերգեյ Սարգսյանի անունները չեն հանվել ցուցակից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել