Շատ կարևոր է, որ քաղաքապետի  և ավագանու միջև հարաբերությունները լինեն լավ, գործնական, սակայն այսօր դա գոյություն չունի․ Մարատ Թոխյան
13:16 - 22 դեկտեմբերի, 2021

Շատ կարևոր է, որ քաղաքապետի  և ավագանու միջև հարաբերությունները լինեն լավ, գործնական, սակայն այսօր դա գոյություն չունի․ Մարատ Թոխյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարատ Թոխյանը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով գումարված նիստի ընթացքում անդրադարձավ գործընթացի իրավական հիմքին։

«Մեր ժողովրդի մեջ այսպիսի թյուր կարծիք կա ստեղծված, որ քաղաքապետն է միանձնյա ղեկավարում քաղաքը, կառավարում քաղաքը, բայց դա բնավ այդպես չի։ Օրենքը ասում է, որ ընտրությունների արդյունքում 50+տոկոս ստացած քաղաքական ուժի առաջին համարը ավտոմատ դառնում է քաղաքապետ։ Բայց նույն օրենքը նաև լիազորում է այդ ավագանուն վերահսկել, գնահատել քաղաքապետի աշխատանքը և անհրաժեշտության դեպքում հայտնել իրեն անվստահություն։ Սա առաջինը․ ավագանին քաղաքի բարձրագույն  իշխանությունն  է, առանց ավագանի չի կարող լինել քաղաքապետ։ Խնդրում եմ սա ուշադիր լսեք՝ ինչ եմ ասում, չի կարող լինել քաղաքապետ, ուստի շատ կարևոր է, որ քաղաքապետի  և ավագանու միջև հարաբերությունները լինեն լավ, գործնական, և ինչպես ասում են մի առվով հոսեն։ Սակայն այսօր դա գոյություն չունի։ Ես, իհարկե, խոսում եմ ավագանու անդամների մեծամասնության մասին։ Եթե ավագանին չի գալիս նիստերի, դա ահազանգ է, ինչու՞ չի գալիս, այդ չգալու հետևանքով ստեղծվում է ճգնաժամ, իսկ չի գալիս հենց այդ պատճառով, հարաբերությունների ընդհանուր գոյության պակասի պատճառով»։

Նրա խոսքով՝ ավագանու 87% կազմող խմբակցության կողմից մի քանի անգամ եղել է կոռուպցիայի մեջ թաթախված մարդկանցից ազատվելու պահանջ․ «Այդ հարցը այդպես էլ լուծում չէր ստանում։ Երբ «Իմ քայլը» դաշինքը մտավ քաղաքապետարան, առաջին հարցը, որ նա ուզում էր լուծել, դա էր։ Դա էր նաև մեր հասրաակության սպասելիքները, սակայն  մենք չէինք կարողանում դա հասցնել մեր քաղաքապետին, որը ուղղակի ակնարկում էր մեզ, որ դա իր պոզիացիան է, կադրերով միայն ինքը պետք է զբաղվի, միգուցե բառերը լավ չեմ արտահայտում, բայց իմաստը դա էր՝ ինձ ի խանգարեք, դա խնդիր էր ստեղծում»։

Նա հիշեցրեց նաև, որ 2019 թ․-ի մայիսին եղել է առաջին լուրջ տարաձայնությունը․ «Շատ հրատապ կերպով պարոն քաղաքապետը բերեց նախագիծ քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր մոտ 2000 հոգու աշխատավարձների բարձրացման մասին։ Խոսքը գնում էր 10-20% մինչև 200% բարձրացման մասին։ Այդ արատավոր պրակտիկան, երբ ժամանակը շատ քիչ էր տրվում՝ թե՛ հանձնաժողովներին, թե՛ ընդհանուր ավագանիներին ծանոթանալու, հասկանալու, բերելու իր առաջարկությունները մինչև այսօր էլ շարունակվում էր։ Դա մեծ խնդիր էր, որովհետև իմ կարծիքն է, որ խմբակցության հետ պետք է այդ հարցը քննարկվեր և խմբակցության մի քանի անդամներ, որոնք հիմնականում զբաղվում են ֆինանսական հարցերով, պատրաստել էին իրենց ալտերնատիվ ծրագիրը բոլորս հասկանում էինք, որ դա այսպես թե այնպես պետք է կատարվի, պետք է լինի, բայց ոչ այդպիսի հրատապ»։

Նա նաև նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության առաջադրած քաղաքապետի թեկնածուն՝ Հրաչյա Սարգսյանը, ամենալավն է տիրապետում քաղաքի կառավարմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել