armtimes.com: Մեկնարկել է Երեւանի ավագանու արտահերթ նիստը: Այն վարում է նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Երեւանի ավագանին «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լեւոն Հովհաննիսյանին ընտրեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ:
Նախագիծը ներառված էր ավագանու օրակարգային հարցերի մեջ: Քվեարկությանը մասնակցեց Երեւանի ավագանու 41 անդամ. 37 «կողմ», 1 «դեմ», 3 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ Հովհաննիսյանն ընտրվեց:
comment.count (0)