Թուրքմենստանի սահմանապահների և թալիբների միջև սահմանային բախում է տեղի ունեցել
 |1lurer.am|
16:34 - 04 հունվարի, 2022

Թուրքմենստանի սահմանապահների և թալիբների միջև սահմանային բախում է տեղի ունեցել |1lurer.am|

1lurer.am: Թուրքմենստանի և Աֆղանստանի սահմանին հունվարի 3-ին թուրքմեն սահմանապահների և «Թալիբան» շարժման զինյալների միջև բախումներ են տեղի ունեցել: Փոխհրաձգությունից բացի, օգտագործվել են նաև հրթիռներ: Այդ մասին տեղեկացրել են թուրքմենական լրատվամիջոցները:

Միջադեպի պատճառը եղել է այն, որ Թուրքմենստանի սահմանապահ ծառայության աշխատակիցները կրակ են բացել թալիբների զինյալների վրա: Նշվում է, որ թալիբները դեպքի վայր են ժամանել՝ հետաքննելու խաղաղ բնակչի մահը, որին ենթադրաբար նույնպես սպանել են թուրքմեն սահմանապահները:

Տեղի բնակիչների խոսքով՝ կողմերի միջև փոխհրաձգությունը տևել է մի քանի ժամ։ «Թալիբանի» գրոհայինները մի քանի հրթիռ են արձակել Թուրքմենստանի ուղղությամբ: Կորուստների մասի դեռևս տեղեկություններ չեն հայտնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել