Բեռլինում հավաստել են, որ ՌԴ-ի, ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի խորհրդականների հանդիպումը տեղի կունենա հունվարի 6-ին

 |armenpress.am|
16:48 - 04 հունվարի, 2022

Բեռլինում հավաստել են, որ ՌԴ-ի, ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի խորհրդականների հանդիպումը տեղի կունենա հունվարի 6-ին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական խորհրդականների՝ հանդիպումը՝ նվիրված ուկրաինական թամատիկային տեղի կունենա հունվարի 6-ին, հավաստել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:

«Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի խորհրդականների հանդիպումը պլանավորված Է հունվարի 6-ին»,- հունվարի 4-ին հայտարարել Է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման: Ավելի վաղ ՌԴ-ի նախագահի վարչակազմի աղբյուրը հայտնել Է, որ ՌԴ-ի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հունվարի 6-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնի «նորմանդական ձեւաչափի» գծով գերմանացի եւ ֆրանսիացի պաշտոնակիցների հետ: Հանդիպմանը Բեռլինը կներկայացնի կանցլերի արտաքին քաղաքական խորհրդական Ենս Պլյոտները:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել