Ավստրիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ռուսաստանի առաջարկների զգալի մասն

 |armenpress.am|
21:53 - 19 հունվարի, 2022

Ավստրիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարել Ռուսաստանի առաջարկների զգալի մասն |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը նախապատրաստում է «շատ ուժեղ» պատասխան Ուկրաինայի շուրջ իրադրության հնարավոր վատացման պարագայում: Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը:

«Այո, իրադրությունը խիստ մտահոգիչ է, այո, մենք պետք է իրադրությունը հանդարտեցնելու հնարավորություններ գտնենք: Երախտապարտ եմ ԵՄ իմ գործընկերներին և նախ և առաջ ԱՄՆ-ին այս երկխոսությունը սկսելու համար: Ինչպես արդեն ասել եմ՝ դա է միակ ելքը: Ես ուշադիր հետևում եմ իմ գործընկեր Սերգեյ Լավրովի, ինչպես նաև նախագահ Պուտինի յուրաքանչյուր հրապարակային հայտարարության»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ կհաջողվի ընդհանուր հայտարարի գալ:  Շալենբերգը նշել է նաև, որ Ռուսաստանի առաջարկներից շատերն անընդունելի են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել