Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ավելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից այցելել է Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ |tert.am|
11:15 - 25 հունվարի, 2022

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ՝ ավելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից այցելել է Ամարաս վանական համալիր. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ավելի քան 150 ուխտավոր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ, այցելել են Ամարաս վանական համալիր, որը գտնվում է ԼՂ-ում սահմանազատման գծի մոտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմն ապահովում է ուխտավորների անվտանգությունն Ամարաս վանական համալիրում: Ուխտավորները ժամանում են ինչպես ընդհանուր շարասյան կազմում, այնպես էլ անձնական տրանսպորտով»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դենիս Ֆարտունովը:

Եկեղեցական պատարագի նախօրեին խաղաղապահները վանական համալիրի հարակից տարածքում ստուգումներ են իրականացրել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել