Ազգային ժողովը նախագահ Արմեն Սարգսյանից նոր դիմում չի ստացել |news.am|
19:22 - 30 հունվարի, 2022

Ազգային ժողովը նախագահ Արմեն Սարգսյանից նոր դիմում չի ստացել |news.am|

news.am: Եթե առաջիկա մեկ օրվա ընթացքում ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումը հետ չվերցնի, նրա լիազորությունները կդադարեն։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ մինչ այս պահը Ազգային ժողովը նախագահ Արմեն Սարգսյանից նոր դիմում չի ստացել:

Մեկ օր անց նախագահի լիազորությունները կդադարեն և նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։  ԱԺ նախագահի պաշտոնում նրան կփոխարինի ամենաշատ ձայներ հավաքած փոխնախագահը, այս դեպքում՝ Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը իր հրաժարականի մասին հայտնել է հունվարի 23-ին։ ՀՀ Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում սահմանում է արտահերթ ընտրություն։ Առավել մանրամասն՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել