ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում |hetq.am|
21:28 - 08 փետրվարի, 2022

ՆԱՏՕ-ի երկրները մեծացնում են ռազմական ներկայությունն Արևելյան Եվրոպայում |hetq.am|

hetq.am: Գերմանիան Ուկրաինայի շուրջ հակամարտության սրման ֆոնին ևս 350 զինծառայողի և սպայի կգործուղի Լիտվա՝ ՆԱՏՕ-ի անձնակազմի քանակական ավելացման համար։ «Այդպիսով մենք մեծացնում ենք մեր ներդրումն արևելյան ուղղությամբ»,- հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտը՝ նշելով, որ Բունդեսթագը տեղեկացված է այդ որոշման վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Բունդեսվերի Եվրոպայի արևելք ուղարկվող 250 զինծառայողներ ծառայում են ցամաքային զորքերում, իսկ մնացած 100-ը՝ մյուս զորատեսակներում։ Ներկայում Լիտվայում, որը 2004 թվականից անդամակցում է ՆԱՏՕ-ին, տեղակայված է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ողջ անձնակազմի մոտ կեսը, որը կազմում է 1200 զինծառայող և սպա։

Փետրվարի 7-ին պաշտոնական Լոնդոնը հայտարարեց, որ ևս 350 զինծառայող և սպա կուղարկվի Լեհաստանի արևելյան սահման, որտեղ արդեն իսկ գտնվում են բրիտանացի 100 զինծառայող։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ սահմանին բրիտանական զորքերի ներկայության մեծացումը «ուժեղ ազդակ է ուղարկում, որ Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը կանգնած են մեջք մեջքի»։

Հունվարի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ նախատեսում է կրկնապատկել բրիտանացի զինծառայողների թիվն Արևելյան Եվրոպայում։ Դրանից առաջ Արևելյան Եվրոպա զորքերի ուղարկման մտադրության մասին հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ 2000 ամերիկացի զինծառայողից բաղկացած առաջին խումբը Գերմանիա և Լեհաստան է ժամանել փետրվարի 4-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել