factor.am: «Թալիբան» աֆղանական շարժման պատվիրակությունը գտնվում է Շվեյցարիայում՝ եվրոպական երկրի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ բանակցությունների նպատակով, գրում է Անադոլու գործակալությունը։
Շվեյցարիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ Աֆղանստանի պատվիրակությունը Ժնևում է փետրվարի 6-ից։ Այցի ծրագիրը ներառում է նաև թալիբների հանդիպումը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Թալիբների պատվիրակությունը երկրում է շվեյցարական «Geneva Call» հասարակական կազմակերպության հրավերով։
Սպասվում է, որ բանակցությունները կտևեն մինչև փետրվարի 11-ը։
Կողմերը կքննարկեն Թալիբանի ժամանակավոր կառավարության լեգիտիմության և ճանաչման հարցեր։
Մինչդեռ Աֆղանստանում հումանիտար իրավիճակը գնալով վատանում է։ Թալիբներին մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը Ժնևում կքննարկվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ մարդասիրական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ժնև կատարած այցից առաջ թալիբների պատվիրակությունն այցելել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ հանդիպել է ԱՄՆ-ի և ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հետ։
comment.count (0)