Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել է» ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ
14:05 - 21 փետրվարի, 2022

Ադրբեջանի ԱԳՆ-ն «դատապարտել է» ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «խստորեն դատապարտում է» ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։

«Ագրեսիվ անջատողականությունը, որը Հայաստանի ԱԳՆ-ն որակում է որպես «վերածնունդ», տասնամյակներ շարունակ հանգեցրել է լայնածավալ աղետի տարածաշրջանում։ Այս իրավիճակը երկար տարիներ լրջորեն խոչընդոտել է տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացումը։

Այն ժամանակ, երբ տարածաշրջանում հաստատվում է միջազգային իրավունքը և ջանքեր են գործադրվում երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Հայաստանի ԱԳՆ-ի՝ երկու ազգերի միջև ազգամիջյան տարաձայնությունները խրախուսող հայտարարությունը ցույց է տալիս մի կողմից երկրի անպատասխանատու պահվածքը և մյուս կողմից, որ Հայաստանը դեռ դասեր չի քաղել վերջին իրադարձություններից»,- նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Ադրբեջանական կողմից հավելում են, որ «Հայաստանի ԱԳՆ-ի ուշադրությանն ենք ներկայացնում, որ նման ապակառուցողական մոտեցումն ապագա չունի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել