Դեռ կան վեճեր, բայց մենք կանենք ամենը, որ գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով․ Պուտինը՝ Ալիևին |factor.am|
17:53 - 22 փետրվարի, 2022

Դեռ կան վեճեր, բայց մենք կանենք ամենը, որ գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով․ Պուտինը՝ Ալիևին |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին։

«Արդեն կան որոշակի պայմանավորվածություններ ոչ միայն բոլոր մարդկանց անվտանգության ապահովման, որոնք այնտեղ բնակվում են (խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է), այլև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման առումով »,-ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։

«Իհարկե, դեռ կան վեճեր, անելիքներ կան աշխատելու, բայց մենք մեր կողմից կանենք ամենը, որ գործընթացը զարգանա խաղաղ ճանապարհով, որպեսզի մենք հասնենք դրանում բոլոր կողմերի ներգրավմանը։ Ինչպես ՌԴ-ն,  այնպես էլ Ադրբեջանի մյուս հարևանները շահագրգռված են տրանսպորտային հաղորդակցությունների խնդրի լուծմամբ»,-ասել  է Վլադիմիր Պուտինը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել