Ալիևը հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերում
 |azatutyun.am|
21:27 - 22 փետրվարի, 2022

Ալիևը հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղից հայկական զորքերի դուրսբերում |azatutyun.am|

azatutyun.am: Ալիևը հայկական կողմից ակնկալում է Ղարաբաղի տարածքից զորքերի դուրս բերում, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցությունների բացում: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

Ասուլիսը հաջորդել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմանը։

«Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը ամբողջովին կիրականացնի 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 10-ին ստորագրված արձանագրությունների բոլոր կետերը, որոնք վերաբերվում են հայկական զորքերի դուրսբերմանը Ղարաբաղի տարածքից, ինչպես նաև Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև բոլոր հաղորդակցությունների բացմանը, ինչը հայկական կողմի իրավական պարտավորություններից է», - պնդել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ այդ ուղղությամբ աշխատանքները դանդաղ են ընթանում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել