Բաքուն Երեւանին ԼՂ հարցով բանակցություններում կառուցողական մասնակցության կոչ է արել |news.am|
11:39 - 11 մայիսի, 2019

Բաքուն Երեւանին ԼՂ հարցով բանակցություններում կառուցողական մասնակցության կոչ է արել |news.am|

news.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայկական կողմին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման նպատակով բանակցային գործընթացում կառուցողական մասնակցություն ունենալ, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի առթիվ ԱԳՆ հայտարարությանը։

«Հայաստանը պետք է հետեւի միջազգային պարտավորություններին ու կառուցողական մասնակցություն ունենա ԼՂ հարցով բանակցային գործընթացում։ Հրադադարի ռեժիմով նախատեսվում է նաեւ հակամարտության գոտուց ռազմական ուժի դուրսբերում եւ օկուպացիան ամրապնդող, ինչպես նաեւ հարկադիր տեղահանվածների վերադարձին խոչընդոտող գործունեությունից հրաժարում»,-ասվում է հայտարարության մեջ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել