armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Նա հայտնել է, որ Դոնբասի ազգային հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են։ Դրա հետ կապված՝ ես որոշում եմ ընդունել հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին»,- ասել է Պուտինը։
Նա հավելել է, որ Ռուսաստանի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, սակայն Ռուսաստանը կձգտի հասնել Ուկրաինայի ապառազմականացմանը։
comment.count (0)