ՌԴ Պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի ճեպազրույցի ընթացքում ներկայացրել է Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ վերջին թարմացումները։
«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորամիավորումը օրվա ընթացքում շարունակել է հարձակողական գործողություններ իրականացնել Կրեմենոյե բնակավայրի ուղղությամբ՝ առաջ շարժվելով ևս 3 կիլոմետր։ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները մեկ օրում 16 կիլոմետր առաջ են շարժվել և գրավել Զամոժնոյե բնակավայրը»,- հայտնել է Կոնաշենկովը։
Ըստ վերջինիս ներկաայցրած տվյալների՝ Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր՝ ՌԴ զինված ուժերը հարված են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1146 օբյեկտների։
«Ոչնչացվել է 311 տանկ և այլ զրահատեխնիկա, 42 ինքնաթիռ և ուղղաթիռ (այդ թվում՝ ցամաքում), 51 բազմակի հրթիռային համակարգ, 147 դաշտային հրետանի և ականանետ, 263 միավոր հատուկ ռազմական մեքենա։ Անցած 24 ժամվա ընթացքում ևս 110 ուկրաինացի զինծառայող ինքնակամ վայր է դրել զենքերը»,- նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը։
comment.count (0)