ՄԻՊ-ը ստացել է ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր, որ առնչվում են Ուկրաինայի իրավիճակի հետևանքով իրավունքների պաշտպանությանը
12:46 - 02 մարտի, 2022

ՄԻՊ-ը ստացել է ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր, որ առնչվում են Ուկրաինայի իրավիճակի հետևանքով իրավունքների պաշտպանությանը

ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Այս օրերին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացվում են Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով իրավունքների պաշտպանությանն առնչվող ՀՀ քաղաքացիների ու ազգությամբ հայ մեր հայրենակիցների զանգեր։
 
Պաշտպանի աշխատակազմն ըստ խնդիրների, ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, ներառյալ՝ խորհրդատվության տրամադրում և հստակ խնդրի հասցեագրում արտաքին գործերի նախարարության պատասխանատու ստորաբաժանում կամ համապատասխան հյուպատոսական հիմնարկ։
 
Վերջերս համացանցի հայկական տիրույթում լայն տարածում գտավ մի տեսանյութ, որտեղ գերեվարված վիրավոր զինվոր է՝ ենթադրաբար ազգությամբ հայ Հայկ Ծատուրյանը:
Այս դեպքի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կապ է հաստատել Ուկրանիայի Մարդու իրավունքների Խորհրդարանական հանձնակատարի գրասենյակի, ինչպես նաև Ուկրանիայում ՀՀ դեսպանության հետ: Նրանց է փոխանցվել դեպքի վերաբերյալ Պաշտպանին հայտնի ամբողջ տեղեկատվությունը:

Զուգահեռաբար Պաշտպանի աշխատակազմը ջանքեր է գործադրում տեսանյութում պատկերված ենթադրյալ անձի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու ուղղությամբ:

Ըստ անհրաժեշտության Պաշտպանի աշխատակազմը լրացուցիչ տեղեկություն կտարածի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել