Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին
14:48 - 07 մարտի, 2022

Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 27-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Անթալիայի ֆորումին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարին և Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայն էլ հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը ևս մարտին կայցելի Թուրքիա և կմասնակցի Անթալիայի ֆորումին, սակայն  ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Վահան Հունանյանը հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել