Մենք պատժամիջոցներ ենք կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի մայր ընկերության՝ «Nord Stream AG»-ի և նրա գործադիր տնօրենի նկատմամբ․ Նուլանդ
10:58 - 09 մարտի, 2022

Մենք պատժամիջոցներ ենք կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի մայր ընկերության՝ «Nord Stream AG»-ի և նրա գործադիր տնօրենի նկատմամբ․ Նուլանդ

Մենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ սերտորեն համակարգում ենք էներգակիրների գլոբալ մատակարարումների խափանումները սահմանափակելու, ինչպես նաև Ռուսաստանի՝ իր էներգակիրների համաշխարհային արտահանումը սպառազինելը կանխելու գործընթացը՝ միաժամանակ արագացնելով էներգիայի մատակարարումների դիվերսիֆիկացիան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդը։

«Եվ, ինչպես խոստացել էր նախագահ Բայդենը, մենք պատժամիջոցներ ենք կիրառել «Հյուսիսային հոսք 2»-ի մայր ընկերության՝ «Nord Stream AG»-ի և նրա գործադիր տնօրենի նկատմամբ:

Գերմանիայի կառավարությունը նույնպես չեղարկել է իր աջակցությունը գազատարին, որը չի գործարկվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել