ԱՄՆ պետքարտուղարն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են շարունակական դիվանագիտական ջանքերը
12:04 - 14 մարտի, 2022

ԱՄՆ պետքարտուղարն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են շարունակական դիվանագիտական ջանքերը

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ շարունակական աջակցություն առաջարկելու Ուկրաինայի ժողովրդին և կառավարությանը ու դատապարտելու Ռուսաստանի Դաշնության շարունակական հարձակումները ուկրաինական քաղաքների վրա, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության մահերի աճի։

Բլինքենը և Կուլեբան քննարկել են շարունակական դիվանագիտական ջանքերը՝ դադարեցնելու Պուտինի նախաձեռնած պատերազմը:

Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հաստատակամ համերաշխությունը Ուկրաինային Կրեմլի շարունակական դաժան ագրեսիան դիմադրելու հարցում»,- ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել