ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը
23:13 - 14 մարտի, 2022

ԵՄ դեսպանները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

ԵՄ երկրների դեսպանները հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ․դրանք ուժի մեջ կմտնեն ԵՄ-ի պաշտոնական հարթակում հրապարակվելուց հետո։ Այս մասին Թվիթերում հայտնել է ԵՄ խորհրդում ֆրանսիական նախագահությունը։

«ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն, համաձայնեցնելով միջազգային գործընկերների հետ, քվեարկել է պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որն ուղղված է ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ, որոնք մասնակից են Ուկրաինայի դեմ ագրեսիային, նաեւ ռուսաստանի տնտեսության մի շարք ուղղությունների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել