Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում հումանիտար իրավիճակի մասին |1lurer.am|
11:27 - 22 մարտի, 2022

Մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն. պատգամավորը՝ Արցախում հումանիտար իրավիճակի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ գազամատակարարման հետ կապված Արցախում ստեղծված բարդ իրադրությանը: 

Հիշեցնենք, որ երեկ գիշեր Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախի Հանրապետությունում կրկին դադարեցվել է գազամատակարարումը։

«Ցանկանում եմ մեր միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրեր շարունակ Արցախում գազամատակարարումն իբր տեխնիկական պատճառներով չվերականգնելու պատրվակով Ադրբեջանը փաստացի գազից, ջեռուցումից զրկել էր արցախահայությանը: Վերջապես վերականգնվել էր գազամատակարարումը մի քանի ժամով, սակայն երեկ կրկին Ադրբեջանի կողմից այն դադարեցվել է:

Սա խստորեն դատապարտելի է: Կարծում եմ, որ մեր միջազգային գործընկերները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն: Արցախի իշխանությունների և ռուսական խաղաղապահ ուժերի հետ համագործակցությամբ զբաղվում ենք այս խնդրով, սակայն պահանջում եմ, որ Ադրբեջանը րոպե առաջ վերականգնի գազամատակարարումը»,- ասաց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել