Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
10:56 - 25 մարտի, 2022

Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավարության փուլն ավարտվեց. դատավոր Գնել Գասպարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Առուշանյանի պաշտպան  Էրիկ Ալեքսանյանը:

«Որոշման հրապարակման օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։

Արդարությունը պետք է հաղթի»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 15-ին հայտարարել էր Առուշանյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ-ի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշանյանը հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով՝ նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է՝ երկու և ավելի ընտրողի կաշառք տալը:

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել