Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներին առնչվող հարցեր
22:08 - 29 մարտի, 2022

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում, ինչպես նաև ռուսական գազի դիմաց ռուբլով վճարումներին առնչվող հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ հերթական հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է կարծիքների փոխանակումը Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ, այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև այսօր Ստամբուլում բանակցությունների հերթական փուլը»,- ասվում է հաղորդագրությունում։

Պուտինը Մակրոնին պատմել է այն միջոցառումների մասին, որոնք ռուս զինվորականները ձեռնարկում են Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում մարդասիրական օգնություն ցուցաբերելու և խաղաղ բնակչության անվտանգ տարհանման համար։ Նշվում է նաև, որ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել հումանիտար խնդիրներին։

Գազի դիմաց վճարումներ ռուբլով

Կողմերն անդրադարձել են նաև Ռուսաստանից բնական գազի մատակարարումների դիմաց ռուբլով վճարմանը անցնելու որոշմանն առնչվող հարցերին։

«Շոշափվել են նաև Ռուսաստանից, մասնավորապես, ԵՄ երկրներին բնական գազի մատակարարումների համար ռուսական ռուբլով վճարմանն անցնելու որոշման հետ կապված հարցեր»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել