Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում հայտարարել է, որ սկսվել է մարտը Դոնբասի համար: Այս մասին գրում է BBC-ի մամուլի ծառայությունը:
Զելենսկին նշել է, որ ռուսական զորքերը սկսել են մարտը Դոնբասի համար, որին նրանք շատ վաղուց նախապատրաստվում էին:
«Ռուսական զորքերի զգալի մասը կենտրոնացած է այնտեղ հարձակման համար: Անկախ նրանից, թե որքան զինվորներ կուղարկվեն այնտեղ, մենք պաշտպանվելու ենք: Մենք կռվելու ենք: Մենք չենք հանձնի որևէ մի բան, որն ուկրաինական է»,- ասել է Զելենսկին:
Նա նշել է, որ արևելքում և հարավում ռուսական զորքերը վերջին շրջանում փորձում են հարձակվել շատ ավելի մտածված, քան նախկինում։
«Նրանք թույլ տեղ են փնտրում մեր պետության պաշտպանության հարցում, որպեսզի գտնեն ու գնան այնտեղ հիմնական ուժերով»,- հավելել է Զելենսկին։
Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ իր հերթին հայտարարել է, որ մեկնարկել է պատերազմի երկրորդ փուլը։
comment.count (0)